Չինաստանում նոր ստորջրյա սարք է փորձարկվել

Չինաստանում ավարտվել են սեփական արտադրության հեռակառավարմամբ խորջրյա սարքի փորձարկումները, հայտնում է «Սինխուա» գործակալությունը: Նշվում է, որ սարքը կարող է ուսումնասիրություններ կատարել մինչև 6 հազար մետր խորության վրա:

Փորձարկումների ընթացքում, որոնք տևել են երկու շաբաթ և ավարտվել այսօր, նորագույն սարքը 7 անգամ իջեցվել է մինչև 5611 մետր: Այդ խորություններում այն ստորջրյա օրգանիզմների հետազոտություններ է անցկացրել, նմուշեր հավաքել հետագա ուսումնասիրությունների համար:

Ստորջրյա հետազոտող սարքի ստեղծմանն աջակցել է Չինաստանի գիտությունների ակադեմիան: Հեռակառավարվող սարքը կարող է օգտագործվել կենսաբանական հետազոտությունների նպատակով, ինչպես նաև ծովի ընդերքի օգտակար հանածոների հետախուզման աշխատանքներում: Այն ստեղծելու համար գիտնականներից 2,5 տարի է պահանջվել, տեղեկացնում է գործակալությունը:

Մեկնաբանություն
X