Վատ լուր. ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկվել է մեկ տարով

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկվել է 1 տարով և չի մասնակցի այս տարվա աշխարհի առաջնությանը:

Այս մասին տեղեկացնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքը:

Որակազրկվել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Մոլդովայի, Թուրքիայի և Ուկրաինայի հավաքականները: Հայաստանի հավաքականին որակազրկել են 2008թ. և 2012թ. Օլիմպիական խաղերում արգելված խթանիչներ օգտագործելու համար:

Մեկնաբանություն
X