Կանադայում հանցագործներին հետապնդող շունը կրակել է ատրճանակից

>

Կանադայում, հանցագործներին հետապնդելու ժամանակ ոստիկանական շունը պատահաբար կրակել է ատրճանակից, հաղորդում է CTV News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Քալգարիի մոտ: Խանութներից մեկից, որի մոտ հարձակում էր տեղի ունեցել ոստիկանություն էին կանչել: Հարձակվողները, որոնք 2-ն են եղել, դիմել են փախուստի, իսկ ոստիկանական շունն ընկել է նրանց հետքի վրա:

Օրենքի չորքոտանի պահապանը մտել է թփերի մեջ, իսկ քիչ անց այնտեղից կրակոցի ձայն է լսվել:

«Շունը թփերի մեջ ատրճանակ է հայտնաբերել ու, երբ փորձել է ատամներով բարձրացնել այն, զենքը կրակել է»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Կենդանին և ոստիկանները չեն տուժել:

«Շունն իրեն լավ է զգում, ուրխ է աշխատանքի վերադառնալու համար»,- հայտնել են ոստիկանները:

Մեկնաբանություն
X