Դոնալդ Թրամփը փոթորկից տուժած Պուերտո Ռիկո կմեկնի տիկնոջ հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պատրաստվում է Պուերտո Ռիկո այցելել տիկնոջ՝ Մելանյայի հետ:

«Ես պատրաստվում եմ Պուերտո Ռիկո մեկնել երեքշաբթի, Մելանյայի հետ»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:

Նա նաև հույս է հայտնել, որ կկարողանա լինել նաև Վիրջինյան կղզիներում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թրամփը փոթորկից տուժած Պուերտո Ռիկո կայցելի հոկտեմբերի 3-ին:

Մեկնաբանություն
X