Air France-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կանադայում

Կանադայի Գուս Բեյ քաղաքի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Air France ընկերության Փարիզ- Լոս Անջելես չվերթի ինքնաթիռը, հայտնում է Reuters-ը:

«Air France-ը հաստատում է, որ AF 066 չվերթի A380 ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել վայրէջք կատարել Գուս Բեյի օդանավակայանում: Պատճառը շարժիչներից մեկում ի հայտ եկած լուրջ անսարքությունն է»,- հայտարարել են ավիաընկերությունից:

Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց դժվարությունների, տուժածներ չկան:

Մեկնաբանություն
X