Կասպից ծովի մասին Կոնվենցիան կստորագրվի հաջորդ տարի. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Կասպից ծովի միջազգային կարգավիճակի մասին Կոնվեցնիան կստորագրվի հաջորդ տարի՝ 2018 թվականին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության՝ Կասպից ծովի իրավական միջազգային կարգավիճակի հարցերով հատուկ դեսպան Իգոր Բրատչիկովը:

Ինչպես հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը, ռուս դիվանագետը նշել է, որ ռուսական արտաքին քաղաքականության կասպիական ուղղությունը կրկին ակվտիվացել է եւ բանակցությունները ակտիվ կերպով շարունակվում են բոլոր մակարդակներում եւ արդեն հաջորդ տարի ամենայն հավանականությամբ կկնքվի Կասպիական ավազանի միջազգային կարգավիճակի մասին Կոնվենցիան:

Մեկնաբանություն
X