Հայտնի է «Բավարիայի» նոր մարզիչի անունը

Գերմանական Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը առաջիկայում կմարզի գերմանական մեկ այլ թիմ՝ մյունխենյան «Բավարիան»: Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը: Նշվում է, որ Տուխելն արդեն ժամանել է Մյունխեն՝ ակումբի հետ համագործակցության պայմանագիրը ստորագրելու: Նշենք, որ «Բավարիայի» նախկին մարզիչ Կարլո Անչելոտին սեպտեմբերի 28-ից հեռացվել էր մարզչական իր պարտականություններից, եւ ժամանակավորապես գլխավոր մարզչի պարտականությունները մյունխենյան թիմում ստանձնել էր Վիլլի Սանյոլը, որը զբաղեցնում էր ասիստենտի պաշտոնը:

Մեկնաբանություն
X