Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցնում է լարված մթնոլորտում

Կատալոնիայում մեկնարկել է անկախության պատմական հանրաքվեն, ընտրական շտաբերի կողքին գիշերվանից արդեն հերթեր են գոյացել, հայտնում է BBC-ի ռուսալեզու ծառայությունը: Մադրիդի իշխանություններն այս հանրաքվեն համարում են հակասահմանադրական և բացարձակ անօրինական:

Հանրաքվեն անցնում է բավականին լարված մթնոլորտում։ Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան ամեն կերպ փորձում է խոչընդոտել Կատալիոնիայի անկախության հանրաքվեի քվեարկությունը. ռետինե փամփուշտներով կրակում է քվեարկողների վրա, ուժով ճանապարհ է բացում դեպի ընտրատեղամասեր, որտեղից քվեատուփեր է առգրավում։

Հետաքրքրական է, որ Կատալոնիայի ոստիկանությունը հրաժարվել է կատարել Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումը՝ փակել Կատալոնիայի անկախության հանրաքվեի տեղամասերը, հայտնում է Llfe-ը։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ընտրատեղամասերի մեծ մասի ինտերնետն անջատված է, իսկ Իսպանիայի ոստիկանության աշխատակիցները կոտրում են տեղամասերի մուտքի դռները, առգրավում քվեատուփերը, Կատալոնիայի քաղաքացիներին բռնությամբ դուրս են բերում տեղամասերի տարածքից եւ կալանավորում են անկախության կողմնակիցներին:

Մեկնաբանություն
X