Կատալոնիայի անկախության հանրաքվեի մասնակցությունը գերազանցում է 50 տոկոսը

Կատալոնիայի այն ընտրատեղամասերում, որոնցում «ոստիկանական բռնություն» չկա, հանրաքվեի մասնակցությունը գերազանցում է 50 տոկոսը: Այս մասին El Periodico-ին հայտնել է Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը:

«Այնտեղմ, որտեղ ոստիկանական բռնություն չկա, մասնակցությունը բարձր է, տեղ-տեղ գերազանցում է 50 տոկոսը»,- ասել է Տուրուլը՝ հավելելով, որ կառավարությունն ի վիճակի չէ կասեցնել կամ հետաձգել թաձ հավաքած հանրաքվեն:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ իրավապահների հետ բախումների ընթացքում 337 մարդ է տուժել:

Հիշեցնենք, որ այսօր Կատալոնիայում տեղի է ունենում Իսպանիայից այդ ինքնավարության անկախության հանրաքվեն: Մադրիդի իշխանությունները հայտարարել են, որ չեն ընդունի Կատալոնիայի անկախության հանրաքվեի արդյունքը:

Մեկնաբանություն
X