Կատալոնիայում ոստիկանության հետ բախումներում տուժածների թիվը անցել է 460-ը

Կատալոնիայի անկախության հանրաքվեի օրը ոստիկանության հետ բախումների արդյունքում տուժածների թիվը անցել է 460-ը, հայտնել է բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն:

«Կատալոնիայում վիրավորվել է ավելի քան 460 մարդ: Որպես բարսելոնի քաղաքապետ՝ պնդում եմ, որ անպաշտպան բնակչության դեմ ոստիկանության գործողությունները դադարեցվեն»,- Twitter-ի իր էջում գրել է քաղաքապետը:

Ավելի վաղ հաղորդվել էր 337 վիրավորի մասին:

Իսպանիայի ՆԳՆ-ն իր հերթին հայտարարել է հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով 3 հոգու ձերբակալության մասին, այդ թվում մեկ անչափահասի:

Մեկնաբանություն
X