Ոստիկանության կիրառած բռնությունն անիմաստ է. Կատալոնիայի անկախության հանրաքվեի ֆրանսիացի դիտորդ

Ոստիկանությունը անիմաստ ուժ է կիրառում Կատալոնիայի անկախության հանրաքվեի մասնակիցների նկաըմամբ, որոնք եկել են ընդամենը քվեարկելու, РИА Новости-ին ասել է ֆրանսիական OUI au Oays Catalan շարժման համակարգող Վորդի Վերան, որը դիտորդի կարկավիճակով գտնվում է տեղամասերից մեկում:

«Իսպանական ոստիկանության կիրառած բռնությունը պարզապես անիմաստ է: Նրանք հարվածում են ծերերին, երեխաներին, կանանց: Չնայած այդ ամենին՝ կատալոնացիների 50 տոկոսից ավելին արդեն քվեարկել է»,- ասել է Վերան:

Նրա խոսքով՝ քվեարկությունը շարունակվում է այն տեղամասերում, որոնք դեռ բաց են, իսկ այդպիսի տեղամասերը շատ են:

Մեկնաբանություն
X