Քիմն ու Քանիեն 3-րդ երեխային են սպասում

Խոսակցություններն այն մասին, որ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուսթը նոր երեխայի են սպասում, որը նրանց համար ծննդաբերելու է փոխնակ մայրը, բարձրաշխարհիկ շրջանակներում եւ դեղին մամուլում շրջանառվում էին դեռ վաղուց: Սակայն միայն վերջերս հայազգի մեգա աստղը հաստատեց այս խոսակցությունների իսկությունը «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթիի եթերում, որի տեսագրությունը նա նաեւ «կիսել» է իր թվիթերյան էջում: Ինչպես գրում է Spletnik-ը, մինչ այս Քիմը միայն խուսափողական մեկնաբանություններ է տվել այս հարցի առնչությամբ՝ ասելով, որ ինքն իրոք ցանկանում է, որ երրորդ երեխան ունենան, սակայն դրա հետ կապված լուրջ բարդություններ կան՝ այդպիսով չբացառելով փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալու հնարավորությունը:

Նշենք, որ այժմ Քիմն ու Քանիեն ունեն երկու երեխա՝ դուստրը՝ Նորտը, որ արդեն չորս տարեկան է եւ որդին՝ Սեյնտը, որը մեկուկես տարեկան է:

Մեկնաբանություն
X