Կհարցաքննվեն Սպիտակ տան աշխատակիցները

ԱՄՆ անցած նախագահական ընտրություններում ռուսական միջամտության գործի հետաքննությունը վարող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը սկսել է Սպիտակ տան աշխատակիցների հարցաքննությունը՝ պարզելու համար, թե ինչպես է Կրեմլը կարողացել միջամտել նախագահական ընտրություններին եւ խաթարել ամերիկյան ժողովրդավարությունը: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը: Ըստ հաղորդման, հատուկ դատախազի ներկայացուցիչներն արդեն զրույցներ ունեցել են պաշտոնաթող գեներալ Քիթ Քելլոգի հետ, որը ղեկավարում է Սպիտակ տանը կից գործող Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը: Fox News-ը հիշեցնում է, որ հարցաքննվելու է նաեւ Մայքլ Ֆլինը, որը զբաղեցրել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը եւ ստիպված էր հրաժարական տալ իր մասին մամուլում հայտնված հրապարակումների ֆոնին ձեւավորված հանրային ճնշման ներքո:

Մեկնաբանություն
X