Կատալոնիայում քվեարկություն է կազմակերպվել նաև փողոցներոմ

Կատալոնիայի բնակիչները քվեարկում են նաև փողոցում՝ քվեաթերթիկները գցելով հենց փողոցում տեղադրված քվեատուփերի մեջ: Պատճքռը իրավապահների կողմից մոտ 9 տասնյակ ընտրատեղամասերի փակումն է:

Տեղական ԶԼՄ-ները սոցցանցերում տեսանյութեր են տարածել, որոնցում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ մոտենում փողոցում տեղադրված սև քվեատուփերին և քվեարկում:

El Pais թերթը նշում է, որ փողոցներում կազմակերպված քվեարկության մասնակիցների փաստաթղթերը չեն ստուգվում, այդ վայրերում չկան նաև դիտորդներ:

Մեկնաբանություն
X