Կատալոնիայում հաղթել են անկախության կողմնակիցները

Կատալոնիայում երեկ տեղի ունեցած անկախության հանրաքվեի նախնական արդյուքներն արդեն հայտնի են: Չնայած որ հանրաքվեն անցել է չափազանց բարդ պայմաններում, եւ տեղի են ունեցել բազմաթիվ բախումներ իրավապահների եւ քաղաքացիների միջեւ, սակայն ուժայիններին չի հաջողվել անկախության կողմնակիցներին ստիպել դադարեցնել հանրաքվեն:

Եվ ահա, ըստ «ТАСС» լրատվական գործակալության, հանրաքվեին Իսպանիայի կազմից դուրս գալու եւ անկախանալու օգտին քվեարկել է մասնակիցների 90% կամ 2,02 միլիոն մարդ:

Հիշեցնենք, որ մարզում ձայնի իրավունք ուներ 5,3 միլիոն մարդ: Մինչեւ այժմ դեռ հայտնի չէ, թե հաճախելիությունը քանի տոկոս է կազմում: «La Vanguardia» պարբերականն էլ գրում է, որ չնայած, որ հանրաքվեն համապատասխանում է դեմոկրատիայի ստանդարտներին, Մադրիդը այն համարել է անօրինական եւ չի ճանաչել:

Մեկնաբանություն
X