Ժերար Պիկեն սպառնացել է լքել Իսպանիայի ազգային հավաքականը

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն արձագանքել է երեկ Կատալոնիայում տեղի ունեցած անկախության հանրաքվեին եւ դրա ընթացքում արձանագրված բախումներին: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, Պիկեն իր զայրույթն է հայտնել ուժայինների կողմից իրականացված գործողությունների հանդեպ եւ հայտարարել, որ պատրաստ է լքել Իսպանիայի ազգային հավաքականը:

«Կարծում եմ, որ կկարողանամ շարունակել հանդես գալ ազգային հավաքականում, քանի որ հավատում եմ, որ Իսպանիայում մեծամասնություն են կազմում նրանք, ովքեր դեմ են այն գործողություններին, որոնք կատարվեցին հոկտեմբերի մեկին: Սակայն եթե ղեկավարությունը կարծի, որ ես ինձանից խնդիր եմ ներկայացնում, ապա ես պատրաստ եմ լքել հավաքականը եւ չմասնակցել հաջորդ տարվա Աշխարհի ֆուտբոլի առաջնությանը»,- ասել է Պիկեն «Լաս Պալմասի» հետ հանդիպումից հետո:

Մեկնաբանություն
X