Ֆրանսիայում բնակելի շենքի հրդեհից 5 մարդ է զոհվել

Կիրակի լոյս երկուշաբթի գիշերը հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Մյուլուզ քաղաքի բնակելի շենքերից մեկում: 5 մարդ է զոհվել, ևս 8-ը ստացել տարբեր աստիճանի այրվածքներ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով հրշեջ ծառայությանը:

Նաախնական տվյալներով՝ հրդեհը սկսվել է կեսգիշերին՝ բնակելի շենքի աստիճանավանդակում: Դեպքի վայր է ժամանել մոտ 50 հրշեջ, որոնց հաջողվել է մարել այն:

Հեռուստաալիքի տվյալներով տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր: Նրանք բոլորը հոսպիտալացվել են քաղաքի հիվանդանոցներ:

Մեկնաբանություն
X