Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողները իրենց մեղավոր չեն ճանաչել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող երկու կանայք իրենց մեղավոր չեն ճանաչել: Այս մասին հայտնում է «Reuters» լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ եթե նրանց մեղքն ապացուցվի, ապա ամենայն հավանականությամբ երկու ամբաստանյալ կանայք էլ մահապատժի կենթարկվեն:

Կիմ Չեն Նամը սպանվել էր ընթացիկ տարվա փետրվարի 13-ին՝ Կուալա-Լումպուրի օդանավակայանում: Մալայզիայի ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն գործով որպես ամբաստանյալ ներգրավված երկու կանայք Կիմ Չեն Նամի վրա լցրել էին նյարդապարալիզացնող VX տեսակի քիմիական նյութ, որի հետեւանքով 20 րոպեում նա մահացել էր: Նշենք, որ դատաքննությունը ընթանում է մալայզիական Շահ Ալամ քաղաքում:

Մեկնաբանություն
X