Փոփոխություններ դեռ կլինեն․ Վիգեն Սարգսյան

200 մլն դոլար վարկային համաձայնագրով զենքի մատակարարումը մինչև տարեվերջ ավարտին կհասցվի,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով ՊՆ-ի վերջին մեկ տարվա գործունեությունը, ասաց ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը։

Նա հավելեց, որ սպառազինությունը փակ ոլորտ է, և չի կարող դրա մասին մանրամասն խոսել. «Սակայն կարող եմ ասել, որ տարին ﬔզ համար հաջողված է եղել սպառազինության հագեցման տեսանկյունից»։

Սարգսյանը նշեց, որ այս տարին գերծանրաբեռնված ու գերհագեցած էր միջոցառումներով, որոնցից կարեւորագույնը «Ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսի անցկացումն էր․ «Զինված ուժերի առաջնային խնդիրն այս տարվա ընթացքում շարունակել է մնալ ԶՈւ մարտունակության բարձրացումը, ինչն ունի մի քանի բաղադրիչ. դրանք են սպառազինության խելամիտ ձեռքբերումներն ու մարտական ծաrայության մեջ ներդնելը, կառավարման արդյունավետության հետևողական բարձրացումն ու զորքի մարտունակության հետևողական բարձրացումը»:

Անդրադառնալով ԶՈՒ-ում կատարվող փոփոխություններին՝ նախարաը նշեց․ «Փոփոխությունները թույլ են տալիս ունիվերսալ ուժեր ձեւավորել խնդիրների լուծման համար։ Դեռ կլինեն փոփոխություններ, դա ռոտացիա է, պետք չէ այլ ենթատեքստ փնտրել»։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունների մասին «Հրապարակը» ավելի վաղ գրել էր։

Մեկնաբանություն
X