ՄԻՊ-ին հասցեագրված բողոքի քննարկման շրջանակում կալանավորված անձը ենթարկվել է աչքի վիրահատության

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով կալանավորված անձը հայտնել է, որ ունի տեսողական խնդիր և մինչև ազատազրկվելը ստացել է վիրահատության ցուցում, սակայն կալանավայրում իրեն այցելած ակնաբույժը հետազոտություն կամ բուժում չի նշանակել:

Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման շրջանակում անձը զննվել է ակնաբուժական կենտրոնում, ախտորոշվել և ստացել է ոսպնյակը հեռացնելու և արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի ցուցում:

Արդյունքում՝ կալանավորված անձը վիրահատվել է ակնաբուժական կենտրոնում՝ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում:

Մեկնաբանություն
X