Լաս Վեգասում անհայտ անձը հրազենային կրակ է բացել կազինոյի մոտ

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում անհայտ զինված անձը հրազենային կրակ է բացել քաղաքի խոշորագույն կազինոներից մեկի մոտ: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը: «Խնդրում ենք ուշադիր լինել: Մենք հետաքննում ենք լուրերն այն մասին, որ անհայտ անձը հրազենային կրակ է բացել «Mandalay Bay Casino խաղատան մոտ»,- ասված է տեղի ոստիկանության թվիթերյան էջում հրապարակված գրառման մեջ:

«Hollywood Reporter» պարբերականն էլ գրում է, որ առնվազն քսան մարդ է տուժել: Ենթադրաբար հանցագործը կրակել է «Mandalay Bay Hotel» հյուրանոցի պատշգամբից: Հաղորդվում են, որ քաղաքի այլ հատվածներում եւս կրակոցներ են հնչել: Հանցագործը փախուստի մեջ է: Ոստիկանությունը փակել է բոլոր ճանապարհները:

Մեկնաբանություն
X