Լաս Վեգասում զոհերի թիվը հասնում է քսանի

Լաս Վեգասում տեղի ունեցած կրակոցներից կան նաեւ զոհեր: Այս մասին հայտնում է «interfax» լրատվական գործակալությունը մանրամասնելով, որ ներկա պահին զոհերի թիվը հասնում է քսանի, իսկ տուժածների թիվն անցնում է հարյուրը: Միաժամանակ նշենք, որ համացանցում հայտնվել են առաջին տեսանյութերը կատարված ողբերգության մասին:

«Associated Press»-ը նշում է, որ կրակոցներ հնչել են այն ժամանակ, երբ այդ տարածքում անցկացվելիս է եղել քաունթրի երաժշտության փառատոն: Նշվում է, որ հանցագործը ոչնչացված է:

Մեկնաբանություն
X