Ռուսական ավիացիան վերջին 10 օրում ոչնչացրել է ավելի քան 2000 գրոհայինի

Ռուսական ռազմական ավիացիան Սիրիայում վերջին 10 օրում ոչնչացրել է 2 359 գրոհայինի, որոնք պատկանել են ԻՊ եւ «Ջըբհատ ան-Նուսրա» խմբավորումներին: Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը: Նշվում է, որ եւս 2,7 գրոհայիններ էլ ռուսական ավիահարվածների հետեւանքով ստացել են տարբեր ծանրության վիրավորումներ:

Ոչնչացված գրոհայիններից 16-ը եղել են ԻՊ բարձրաստիճան հրամանատարներ, 400-ը ԱՊՀ երկրների քաղաքացիներ: Ոչնչացվել են նաեւ 67 հենակետ, 27 տանկ, 21 հրթիռային համակարգ եւ 51 զինապահեստ:

Մեկնաբանություն
X