Վրացի ֆուտբոլիստը հանկարծամահ է եղել նախավարժանքի ժամանակ

Մահացել է վրացական «Զուգդիդի» ֆուտբոլային թիմի դարպասապահ Շոթա Մամինաշվիլին: Նա 31 տարեկան էր: Նշվում է, որ ֆուտբոլիստը մահացել է սպորտային նախավարժանքի ժամանակ: Ինչպես փոխանցում է «Интерфакс» լրատվական գործակալությունը, սպորտսմենը նախ իրեն վատ է զգացել ապա կորցրել գիտակցությունը եւ արդեն հիվանդանոցում արձանագրվել է մահ:

Ֆուտբոլիստի մահվան պատճառով չեղյալ է հայտարարվել թիմի առաջիկա մի շարք հանդիպումները: Նշենք, որ Մամինաշվիլին հիմնականում խաղացել է «Զուգդիդի» , «Մախաչկալա», «Շուկուրա» Բաթումի քաղաքի «Դինամո» թիմերում:

Մեկնաբանություն
X