Նյու Յորքում մեքենան մխրճվել է մանկական կենտրոնի շենքի մեջ

ԱՄՆ Նյու Յորքի Բրոնքսի շրջանում ավտոմեքենան մխրճվել է մանկական կենտրոնի շենքի մեջ: Այս մասին հայտնում է NBC New York-ը վկայակոչելով մեգապոլիսի հրշեջային ծառայության տարածած հայտարարությունը: Միջադեպի հետեւանքով երեք մարդ տուժել է: Տուժածները հոսպիտալացվել են: Նրանց վիճակը գնահատվում է ծանր: Տեղում աշխատում են իրավապահները: Ոստիկանությունը դեռեւս իրավական գնահատական չի տվել միջադեպին:

Մեկնաբանություն
X