Կատալոնիայում տուժել է երեսուներեք ոստիկան

33 ոստիկան է վիրավորվել երեկ՝ անկախության հանրաքվեի օրը Կատալոնիայում տեղի ունեցած բախումների ժամանակ: Այս մասին հայտնում է Իսպանիայի ՆԳ նախարարությունը: Նշենք, որ ընդհանուր առմամբ տուժածների թիվը հասնում է 844-ի:

Հիշեցնենք, որ անկախության օգտին քվեարկել են հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը կամ 2.02 միլիոն մարդ: Այս պահին դեռ շարունակվում է ձայների հաշվարկի գործընթացը, սակայն պաշտոնական Մադրիդն արդեն հայտարարել է, որ չի ճանաչում հանրաքվեի օրինականությունը: Հանրաքվեն արգելված է եղել նաեւ Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից:

Մեկնաբանություն
X