ՎիվաՍել-ՄՏՍ. «iPhone 8»-ի կամ «iPhone 8 Plus»-ի նախնական պատվերն արդեն հնարավոր է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև ս.թ. հոկտեմբերի 2-ը ներառյալ կարելի է նախապես պատվիրել «iPhone 8» կամ «iPhone 8 Plus» նոր սերնդի սմարթֆոնները:

Սմարթֆոններից յուրաքանչյուրի նախնական պատվերը կատարելու համար հարկավոր է տեղադրել պատվերն առցանց՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն:

«iPhone 8» և «iPhone 8 Plus» սմարթֆոնների առջևի և հետևի դիզայնի համար օգտագործվել է սմարթֆոնների արտադրությունում երբևէ օգտագործված ամենադիմացկուն ջրակայուն ապակին, որը կայուն է նաև փոշու նկատմամբ: Նոր սերնդի այս սմարթֆոնների առանձնահատկություններից է նաև անլար լիցքավորման հնարավորությունը:

«iPhone 8»-ի գինը 459 900 դրամ է, իսկ «iPhone 8 Plus»-ի գինը՝ 509 900 դրամ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, և թե՛ ապառիկ եղանակով:

«Վերջերս տեղի ունեցած՝ նոր սերնդի «iPhone 8» և «iPhone 8 Plus» սմարթֆոնների շնորհանդեսը մեծ իրադարձություն էր «Apple» բրենդի սիրահարների համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն հնարավորություն է տալիս ձեռք բերել նորարարական լուծումներով նորաոճ այս հեռախոսները՝ նախնական պատվերի հնարավորությամբ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում։

Մեկնաբանություն
X