Բակո Սահակյանը նոր նշանակում է կատարել

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Արցախում կառավարման համակարգի փոփոխություններից եւ կառավարության հրաժարականից հետո կառուցվածքային եւ կադրային մեծ փոփոխություններ են սպասվում։

Մեր աղբյուրները հայտնում էին, որ առաջիկայում փոխվելու են գյուղատնտեսության, կրթության, էկոնոմիկայի նախարարները, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ղեկավարները։

Այսօր արդեն Բակո Սահակյանը նոր նշանակում է կատարել․ «Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Էդգար Հարությունյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում»:

Մեկնաբանություն
X