Սանայում ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցվել

Եմենի մայրաքաղաք Սանայի երկնքում ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցվել ապստամբ հուսիտների կողմից: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: ԱԹՍ-ն եղել է MQ-9 Reaper մոդելի եւ խոցվել է Սանայի հյուսիսային հատվածում: Պենտագոնը կատարվածի մասին որեւէ մեկնաբանություն չի տվել, սակայն մասնագետները կարծում են, որ ԱԹՍ-ն հնարավոր է որ հետախուզական թռիչք է իրականացրել ուսումնասիրելու համար ապստամբ հուսիտների դիրքերն ու հենակետերը:

Հիշեցնենք, որ արդեն երեք տարի է Եմենը գտնվում է քաղաքացիական պատերազմի մեջ: Ժամանակ առ ժամանակ այստեղ բռնկվում են նաեւ համաճարակներ եւ իրավիճակը մոտենում է մարդասիրական աղետի աստիճանին:

Մեկնաբանություն
X