Զինված անձը «Արմենիա» ԲԿ-ում կրակոցներ է արձակել

Այսօր միջադեպ է տեղի ունեցել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Հրազենով զինված անձը մտել է հիվանդանոց և կրակոցներ արձակել: Այս մասին քիչ առաջ ֆբ իր էջում հայտնել է ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Ըստ Ջանոյանի՝ անձը վնասազերծվել ու բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Տուժածներ չկան: Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություն
X