Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 361-ի

Մեքսիկայում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 361-ի: Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը, նշելով որ այս թիվը կարող է նաեւ աճել, քանի որ մինչ այժմ դեռ չեն ավարտվել փլատակների մաքրման եւ որոնողական-փրկարարական աշխատանքները աղետի գոտում:

Հայտնի է, որ այս պահին մայրաքաղաք Մեխիկոյում իրականացվում է փլված յոթհարկանի օֆիսային շինության փլատակների մաքրման աշխատանքները եւ փրկարարները չեն բացառել, որ նոր դիակներ կհայտնաբերեն: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,1 մագնիտուդ:

Մեկնաբանություն
X