«ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտ՝ 2 քարտ մեկում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, հանդիսանալով Հայաստանում ռուսական МИР վճարային համակարգի առաջին գործընկերներից մեկը, հայտարարում է «ԱՐՔԱ-ՄԻՐ» նոր չիպային քարտի թողարկման մասին: Քարտը Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է որպես ԱՐՔԱ քարտ, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես МИР քարտ:

Նոր «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտը թույլ կտա առավել մատչելի պայմաններով իրականացնել գործարքներ Ռուսաստանի Դաշնության տարածքում, ինչպես նաև օգտագործել այն 24/7 ռեժիմով «շտապ» դրամական փոխանցումների իրականացման համար: Մասնավորապես. այսուհետ ՌԴ-ից օրվա ցանկացած ժամին հնարավոր է МИР վճարային համակարգի քարտեր սպասարկող և կանխիկ գումարի մուտքագրման (CASH-IN) հնարավորություն ունեցող բանկոմատների միջոցով գումար մուտքագրել քարտին և հաշված րոպեների ընթացքում ստանալ այն Հայաստանում կամ հակառակը:

Նշված տարբերակով շուրջօրյա փոխանցումները հնարավոր են դառնում հիմնական և կից «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտեր պատվիրելու շնորհիվ, որոնց դեպքում քարտային հաշվեհամարը մեկն է: Փոխանցում կատարող անձը կարող է ՌԴ-ում գումար փոխանցել իր մոտ գտնվող քարտին, իսկ փոխանցում ստացող անձը գումարը կանխիկացնել Հայաստանում՝ օգտագործելով իր կից քարտը:

Հատկանշական է, որ «ԱՐՔԱ-ՄԻՐ» քարտերը հաճախորդներին տրամադրվելու են առանց առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի, ինչը լավ հնարավորություն է ստեղծում առանց որևէ լրացուցիչ ծախսերի գործնականում փորձել քարտի կողմից ընձեռվող առավելությունները:

Նոր քարտատեսակի առանձնահատկություններից է նաև МИР վճարային համակարգի սպասարկման ցանցում և բանկոմատներում քարտով կատարված գործառնությունների ձևակերպման ժամանակ կիրառվող փոխարժեքը, եթե գործարքը կատարվել է քարտի արժույթից տարբերվող արժույթով: Ի տարբերություն այլ վճարային համակարգերի՝ այս դեպքում հիմք է հանդիսանում գործարքի կատարման օրվա փոխարժեքը, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին պաշտպանվել արտարժույթի փոխարժեքների կտրուկ տատանումներից:

МИР քարտերն արդեն սպասարկվում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատներով, իսկ ինչ վերաբերում է Բանկի հետ համագործակցող առևտրի և սպասարկման կետերում տեղադրված POS տերմինալներով քարտերի սպասարկմանը, ապա Բանկն արդեն իրականացնում է գործող պայմանագրերի վերակնքում և МИР քարտերի սպասարկման ակտիվացում:

Մեկնաբանություն
X