ԱՄՆ-ն ստեղծել է ստորջրյա աննավավար լողացող սարքերի առաջին էսկադրիլիան

ԱՄՆ ռազմածովային ուժերը ստեղծել են առաջին աննավավար լողացող ստորջրյա սարքերի էսկադրիլիան՝ UUVRON (Unmanned Undersea Vehicle Squadron) 1-ը: Այս մասին հայտնում է «Discover»-ը: Նոր էսկադրիլիայի խնդիրն է լինելու աջակցել վերջրյա եւ ստորջրյա ռազմական նավերին, իրականացնել հետախուզություն եւ ափային պահպանություն, ականապատում եւ ականազերծում եւ այլն:

Նշենք, որ մինչ նոր էսկադրիլիայի ստեղծումը, աննավավար ստորջրյա լողացող սարքերը մտնում էին «DEVRON 5» (Submarine Development Squadron) խմբի մեջ եւ կայանքում էին ԱՄՆ ՌԾՈՒ «Քիստենի» բազայում:

Մեկնաբանություն
X