Կատալոնիայում բախումների ընթացքում տուժել է 844 մարդ

Իսպանիայի Կատալոնիա մարզում երեկ տեղի ունեցած անկախության հանրաքվեի ընթացքում ժողովրդի եւ ուժայինների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով տուժել է 844 մարդ: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ նախնական արդյունքների համաձայն Կատալոնիայում ձայնի իրավունք ունեցող 5.3 միլիոն բնակչությունից 2.02 միլիոնը կողմ է քվեարկել մարզի՝ Իսպանիայի կազմից դուրս գալուն եւ անկախանալուն: Անկախության հանրաքվեն անցել է բավական բարդ պայմաններում, ուժայինների ճնշումների ուղեկցությամբ:

Մեկնաբանություն
X