Դոնալդ Թրամփը ծրագրում է այցելել Լաս Վեգաս

Լաս Վեգասում հրաձգության զոհերի թիվը հասել է 58-ի: Տուժել է 518 մարդ, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է շերիֆ Դոզեֆ Լոմբարդոն:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, երաժշտական փառատոնի ժամանակ, որ կազմաերպվել էր օդանավակայանի և Mandalay Bay հյուրանոց-խաղատան միջև եղած տարածքում: Ձերբակալման պահին հանցագործը վերջ է տվել իր կյանքին: Նրա ինքնությունը պարզված է:

64-ամյա տեղի բնակիչ Սթիվեն Պեդդոկը մարդկանց վրա կրակ է բացել հյուրանոցի 32-րդ հարկից: Մինչ այդ Պեդդոկը իրավապահների ուշադրության կենտրոնում երբեք չի հայտնվել:

Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սական Հետախուզությունների դաշնային բյուրոն այդ տեղեկությունը չի հաստատում:

Սա ԱՄՆ պատմության մեջ հրաձգության հետևանքով ամենախոշոր ողբերգական դեպքն է: Նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրել է չորեքշաբթի այցելել Լաս Վեգաս:

Մեկնաբանություն
X