Եվրախորհրդարանում Կատալոնիայի անկախությոն հանրաքվեին նվիրված լսումներ կանցկացվեն

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում չորեքշաբթի կայանալիք լիագումար նիստում լսումներ կանցկացնի Կատալոնիայի անկախության հանրաքվեի հարցի հետ կապված: Այս որոշման օգտին երկուշաբթի քվեարկել է ԵԽ պատգամավորների մեծամասնությունը:

Կիրակի կայացած Կատալոնիայի անկախության հանրաքվեն Մադրիդն անվանել է ապօրինի, իսկ Սահմանադրական դատարանը «սառեցրել» էր հանրաքվեի անցկացումը: Կատալոնիայի իշխանությունների տվյալներով Իսպանիայից Կատալոնիայի անկախացման օգտին արտահայտվել է ընտրողների 90 տոկոսը: Մի շարք ընտրատեղամասերում իրավապահներն առգրավել են ընտրական փաստաթղթերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության ընտրողների միջև, կան հարյուրավոր վիրավորներ (893): Իսպանիայի ՆԳՆ-ն իր հերթի հայտարարել է, որ անկարգությունների արդյունքում 83 իրավապահ է տուժել:

«Լսումները կկայանան չորեքշաբթի, օրվա երկրորդ կեսին»,- ներկայացնելով հանրաքվեի արդյունքներն՝ ասել է ԵԽ նախագահ Անտոնիո Տառանին: Նա նաև հավելել է, որ լսումները տեղի կունենան Եվրահանձնաժողովի ներկայությամբ:

Մեկնաբանություն
X