Կատալոնիայի հանրաքվեն դարձավ Եվրոպայի խնդիրը. դիվանագետ

>

Իսպանիայի իշխանությունները ցանկանում էին, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեի հետ կապված իրավիճակը մնար որպես ներքին խնդիր, բայց հանրաքվեի հաջորդ օրն իսկ այն դարձավ համաեվրոպական խնդիր, РИА Новости-ին ասել է բրյուսելում իր դիվանագիտական աղբյուրը:

«Այսօր դա դարձել է եվրոպայի խնդիրը՝ չնայած Իսպանիայի իշխանությունների ցանկությանը»,- ասլե աղբյուրը՝ չցանկանալով հրապարակել իր անունը:

Նրա կարծիքով՝ հանրաքվեի մասնակիցների նկատմամբ ոստիկանության բռնի գործողությունները հանրաքվեի կազմակերպիչների օգտին էին:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով Իսպանիայից կատալոնիայի անկախացման օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը կամ 2,3 միլիոն մարդ: Մադրիդի իշխանությունները չեն ընդունում հանրաքվեն և նրա արդյունքները: Կիրակի ողջ Կատալոնիայի տարածքում իրավապահները փորձել են բռնի ուժով կասեցնել քվեարկությունը: Քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներում, ըստ տարբեր աղբյուրների, տուժել է մինչև 850 մարդ: Ոստիկանությունը հայտարարել է իր շարքերից մոտ 30 տուժածի մասին:

Մեկնաբանություն
X