ԱՄՆ-ը հսկայական հումանիտար օգնություն է ցուցաբերել Պուերտո Ռիկոյին.Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ը փոթորկից տուժած Պուերտո Ռիկոյին մեծ ծավալի հումանիտար օգնություն է հասցրել:

«Մենք տեղ ենք հասցրել հսկայական ծավալի սննդամթերք, խմելու ջուր և այլ իրեր»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Նա Պուերտո Ռիկոյում «Իրմա» և «Մարիա» փոթորիկների հետևանքների վերացման ուղղությամբ կարճ ժամանակում ձեռնարկված քայլերը գնահատել է «հրաշալի»:

Նշվում է, որ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ Պուերտո Ռիկո կայցելի երեքշաբթի: Թրամփը նշել է, որ մտադիր է հանդիպել պուերտո Ռիկոյի նահանգապետին, ինչպես նաև Վիրգինյան կղզիների իր պաշտոնակցի հետ:

Մեկնաբանություն
X