Դոնալդ Տուսկը Իսպանիայի վարչապետին կոչ է արել ձեռնպահ մնալ հետագա բռնություններից

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիան Ռախոյի հետ հեռախոսով քննարկել է նախօրեին Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեի հետ կապված իրավիճակը: Այս մասին Տուսկը գրել է Twitter-ի իր էջում:

«Կիսելով նրա սահմանադրական փաստարկները՝ ես կոչ եմ արել ուղիներ գտնել հետագա սրացումներից և ուժի կիրառումից խուսափելու համար»,- գրել է Տուսկը:

Ավելի վաղ հայտարարվել էին հանրաքվեի նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ չնայած ոստիկանության կիրառած բռնություններին, մասնակցությունը եղել է 50 տոկոսից ավելի, իսկ քվեարկության մասնակիցների 90 տոկոսն արտահայտվել է անկախության օգտին:

Մեկնաբանություն
X