Մամուլի տեսություն

«Հրապարակ». Ապարանում «Գնթունիքի» տերը կմրցի իր հաշվապահի հետ

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Եղիազարյանին՝ «Գնթունիք» ՍՊԸ-ի (բացաբուլկեղենի եւ այլ խորտիկների պատրաստմամբ զբաղվող) հիմնադիրին: ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ մրցակցային ֆոնն ապահովելու համար ինքնառաջադրվել է նաեւ մեկ այլ թեկնածու՝ «Գնթունիքի» ավագ հաշվապահ Հովհաննես Ալեքսանյանը: Նույն մարզի մեկ այլ՝ Ծաղկահովիտ համայնքում ՀՀԿ-ի կողմից թեկնածու է առաջադրվել Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Գոռ Հունանյանը: Նշենք, որ այս համայնքում նախորդ ընտրությունների ժամանակ ինքնառաջադրվել էր նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ, այժմ կալանավայրում գտնվող Արայիկ Խանդոյանը:

Մեկնաբանություն
X