Մամուլի տեսություն

«Հրապարակ». Մարդու բախտն ամենուր իր հետ է

Գյումրու տոնին Շիրակ այցելած Սերժ Սարգսյանը եւ նրան ուղեկցող քաղաքական էլիտան այցելել են նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի կառուցած շքեղ հյուրանոց՝ «Գյումրեցի հյուրատուն», որը գտնվում է «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում, Սուրբ Յոթ վերք եկեղեցու ետնամասում: Տոնական շրջայցի ժամանակ ներկաների ուշադրությունից չի վրիպել այն, որ Սարգսյանին կրնկակոխ հետեւել են նախկին պատգամավորներ Մարտուն Գրիգորյանն ու Սուքիաս Ավետիսյանը, ինչպես նաեւ «րոպեն մեկ» նախագահին շնորհակալություն հայտնած քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Մեկնաբանություն
X