Պայթյուն Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում

Պայթյուն է որոտացել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում: Ըստ «Gazeta.ru»-ի փոխանցման, պայթյունի հետեւանքով հինգ ոստիկան ծանր վիրավորվել է եւ հոսպիտալացվել:

Նշվում է, որ պայթյունը որոտացել է էմիրության մայրաքաղաքի շիա մահմեդականներով բնակեցված արվարձանում: Իրավապահները դեռեւս իրավական գնահատական չեն տվել կատարված միջադեպին:

Մեկնաբանություն
X