Լաս Վեգասում ՀՀ պատվո հյուպատոսը տեղեկացնում է

«asbarez.com»-ը գրում է, որ Լաս Վեգասում ՀՀ պատվո հյուպատոս Ատրուշան Արմենյանի գրասենյակը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ պատվո հյուպատոսը պատասխանատու ոստիկանի հետ այցելել է Լաս Վեգասում բացված զոհերի կենտրոն, տեղեկություններ ստանալու զոհերի եւ վիրավորների մասին:

Տեղում պատվո հյուպատոսին տեղեկացրել են, որ զոհերի եւ վիրավորների անվանացանկը դեռեւս պատրաստ չէ եւ ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Պատվո հյուպատոսը հորդորում է, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեղեկություններ ստանալ, կարող են արձանագրվել զոհերի կենտրոնի շենքում բացված հատուկ ծառայությունում, կամ դիմել իրեն հետեւյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ «andy.armenian@cox.net»։

Մեկնաբանություն
X