Ռոք-երաժիշտ Թոմ Պետտին մահացել է

Լոս Անջելեսի հիվանդանոցում 66 տարեկանում սրտի կաթվածից մահացել է լեգենդար ամերիկացի ռոք-երաժիշտ Թոմ Փեթթին:

«Թոմ Փեթթիի ընտանիքի անունից հայտնում ենք հրաշալի բարեկամի, հոր, ամուսնու և եղբոր անժամանակ մահվան ցավալի լուրը»,- ասվում է ընտանիքի հրապարակած հայտարարությունում:

Ամերիկյան ռոք-երաժիշտ Թոմ Պետտին գտնվում էր կոմայի մեջ։ «ТАСС» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բժիշկները Պետտիի վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ երաժշտին Կալիֆոռնիա նահանգի Մալիբու քաղաքի իր տան մոտ են գտել կիրակի օրը: Նրա մոտ արձանագրվել էր սրտի կանգ, որից հետո հոսպիտալացվել էր:

Մեկնաբանություն
X