Լաս Վեգասի մարդասպանը սպանդից առաջ խոշոր դրամական փոխանցումներ է կատարել

Լաս Վեգասում իրականացված սահմռկեցուցիչ սպանդն իրականացնելու մեջ հիմնական կասկածյալ համարվող 64-ամյա Սթիվեն Պադոկը մինչ հանցագործությունը կատարելը մի քանի խոշոր դրամական փոխանցումներ է կատարել, որոնք կապված են եղել թղթախաղի հետ: Այս մասին հայտնում է «NBC» հեռուստակայանը:

Ըստ հաղորդման, խոսքը մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող գումարի փոխանցման մասին է, որ կատարվել է մի քանի փուլով, սակայն դեռ հստակ չէ, թե կատարված փոխանցումները կապ ունեն արդյոք իր կողմից իրականացված հանցագործության հետ, թե՝ ոչ: Նշենք, որ Սթիվեն Պադդոկի եղբայրը՝ Էրիկ Պադդոկը հաստատել է լուրերն այն մասին, որ իր եղբայրը ունեցել է հակում խաղատներ այցելելու եւ խաղադրույքներ կատարելու նկատմամբ:

Մեկնաբանություն
X