Սրճարանում ՊՆ-ի մեդալ ստանալուց հետո Կարապետ Շահինյանի պաշտոնը բարձրացրել են

«Հրապարակ»-ը ամիսներ առաջ գրել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Կարապետ Շահինյանն իրեն պատկանող «Սոֆիա» սրճարանում երկու ՀԿ-ների ղեկավարներից «Վազգեն Սարգսյան» մեդալ էր ստացել։ Մեդալ տվող կանայք եղել են «Փառքի զինվոր» ՀԿ ղեկավար Լուսինե Շամիլյանը եւ «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթենիկ Խլղաթյանը։ Ի դեպ, ՊՆ-ից պարզաբանել էին Կարապետ Շահինյանի մեդալ ստանալու հանգամանքը, նշելով, որ Շահինյանը տարիներ շարունակ բարոյական եւ նյութական աջակցություն է ցուցաբերել զոհված կամավորականների եւ զինծառայողների ընտանիքների անդամներին։

Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ի մեդալից հետո Կարապետ Շահինյանի պաշտոնը բարձրացրել են, աշխատակազմի քարտուղարից դարձել է թաղապետի տեղակալ։

Մեկնաբանություն
X