Խորհրդանիշը նուռն է

Ամենամյա մշակութային ալիքի մրցանակաբաշխությունը, որի մտահղացումն առաջացել է մշակութային A21TV հեռուստաընկերությունում, արդեն 4-րդ անգամ կհամախմբի բազմաթիվ երիտասարդների, որոնք կոչված կլինեն մեկ նպատակի: Արդեն ավանդական դարձած մրցույթն այս անգամ բազմաթիվ անակնկալներ է պատրաստել հաղթողների եւ բոլոր մասնակիցների համար, մրցույթ, որի փակագծերը հեղինակը՝ Արթուր Հակոբյանը, չի ցանկանում բացել: Մրցույթն այս տարի ներառում է կինոարվեստը, երգարվեստը, հագուստի մոդելավորումը, թատերական արվեստը եւ կերպարվեստը: Այն հայտագրման մեկնարկը տրված է, որին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ ազգային պատկանելությունից, սակայն տարիքային սահմանափակմամբ (16-35)։ Մշակութային ալիքի գրաֆիկական բաժինը, որպես մրցույթի սիմվոլ, ընտրել է նուռը, որը կխորհրդանշի արվեստի բոլոր այն բնագավառները, որոնք կմրցեն մրցույթի ընթացքում: «Ժյուրիի անդամների կազմն էլ, կարծում եմ՝ անփոփոխ կմնա»,- վստահեցնում է հեղինակը: Մրցույթը կմեկնարկի շուտով եւ, ինչպես միշտ, կտարբերվի մյուս բոլոր փառատոներից:

Մրցույթին կարող եք հետևել հետևյալ հղումով՝ http://armculturaltv-award.cf

Մեկնաբանություն
X