Կատալոնիայում գործադուլ է հայտարարվել

Կատալոնիայի արհմիությունները հայտարարել են համընդհանուր գործադուլ, գրում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ ցուցարարները արգելափակում են Կատալոնիայի հիմնական ճանապարհները, Բարսելոնայի ծովային նավահանգիստը:

Ըստ կազմակերպիչների՝ գործադուլի մասին որոշումը կայացվել է հանրաքվեի ժամանակ մարդու իրավունքների խախտումների պատճառով: Չնայած այս ամենին Մադրիդը մնում է աներեր եւ համարում, որ անցկացված հանրաքվեն անօրինական է:

Կատալոնացիների զայրույթի առիթ են դարձել ոստիկանական գործողությունների ընթացքում թույլ տրված բռնությունները:

Մեկնաբանություն
X