Քամին վնասներ է հասցրել Կարճաղբյուր գյուղում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12։50-ին Կարճաղբյուրի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում քամուց վնասվել են տների տանիքներ։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ վնասվել են 6-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 10 տան տանիքը՝ մոտ 20 քմ, 7-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 3 տանը հարակից անասնագոմի տանիքը՝ մոտ 10 քմ, ցանկապատը՝ մոտ 3 քմ, 13 բարդու և 12 մրգատու ծառեր։

Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Մեկնաբանություն
X