ԱՄՆ-ի համար ավելի լավ կլինի Աֆղանստանի խնդիրը կարգավորել Ռուսաստանի հետ. Ջեյմս Մետտիս

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսը համարում է, որ ԱՄՆ-ի համար ավելի լավ կլինի Աֆղանստանի խնդիրը լուծել Ռուսաստանի հետ միասին, քան՝ միայնակ:

«Ես կարծում եմ, որ շատ ավելի լավ կլինի, եթե մենք միասին աշխատենք այդ ուղղությամբ, քան միայնակ»,- ասել է Մետտիսը՝ սենատում կազմակերպված լսումների ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում ԱՄՆ-ը դիմադրել Ռուսաստանի ռազմավարությանը Հարավային Ասիայում:

Մեկնաբանություն
X